Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատական նիստերին անվասայլակով ներկայացած Տիգրան Գալստյանի նկատմամբ ընտրել վարչական հսկողություն՝ ընդ որում էլեկտրոնային սարքերի օգնությամբ։ Նման առաջարկ նիստը նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանին ներկայացրեց Գալստյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։ Նա նշեց, որ Գալստյանը պետք է անցնի բուժման կուրս, առաջիկայում ՄՌՏ հետազոտության կարիք չի զգացվելու։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հրապարակլեց որոշումը, ասաց, նախորդիվ ընտրված կալանքի հիմքերը նվազել են և այլընտրանքային խափանման միջոցների համակցումն ի զորու է ապահովել մեղադրյալ Տիգրան Գալստյանի պատշաճ վարքագիծը։
«Տնային կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ 2025թ. նոյեմբերի 25-ից հետո մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված բացակայելու արգելքը և վարչական հսկողությունը, դրա ընթացքում մեղադրյալը պարտավոր է շաբաթը մեկ անգամ գրանցվել իրավասու մարմնում՝ պրոբացիայի ծառայությունում, առանց վարույթն իրականացնող մարմնի տեղեկացման չփոխել մշտական բնակության վայրը, չհաղորդակցվել սույն քրեական վարույթով մեղադրյալների ու մեղադրյալների պաշտպանների հետ»,-ասաց դատավոր Ֆարխոյանը՝ ավելացնելով, որ վարչական հսկողությունը պետք է իրականացվի էլեկտրոնային սարքավորումների միջոցով։