Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին. Իրավապաշտպան
Իրավունք
12:26 13/11/2025
Հայաստան

Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է.

«Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին, մյուս քպակամմերն էլ ունեն նման իրավունք Աժ ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։

Բնականաբար որևէ մեկը չի պատժվել։ Գլխավոր դատախազը հանցակազմ չի տեսնում։ Իսկ եթե մեկ ուրիշը խախտում է վերը նշված անձանց հայհոյելու եղինակային իրավունքը, ապա գրոհում է ԱԱԾ-ն իր բոլոր բացասական հետևանքներով։

Բնական հարց է ծագում, որն է ձեր առավելությունը, ինչու մյուսները չեն կարող հայհոյել։ Հիմա էլ առաջինը վիրավորել է։ Ալեն Սիմոնյանը։ Ով է ստեղծել այս մթնոլորտը՝ հայհոյելու անհավասար պայմանները»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայհոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին. Իրավապաշտպան