Իշխանության դեմ ցանկացախ բան հանցանք է, հակառակ դեպքում նույնիսկ սպանության դեպքում երբեմն մարդկանց չեն կալանավորում. Նարե Սիմոնյան
Իրավունք
22:33 13/11/2025
Հայաստան

Իշխանության դեմ ցանկացախ բան հանցանք է, հակառակ դեպքում նույնիսկ սպանության դեպքում երբեմն մարդկանց չեն կալանավորում. Նարե Սիմոնյան

«Ռեպերսիաների վերջը լինելու է կամ ՀՀ-ի չլինելը, կամ մեր հաղթանակը օկուպացիոն ռեժիմի դեմ»,- Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրի դիմաց, որտեղ ընթանում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կալանքի դատը, ասաց արցախցի հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ փաստացի այնպես է ստացվում է, որ ընդդիմադիր լինելը հանցանք է և Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուսների դեմ կատարվողը պատիժ է ընդդիմադիր քաղաքական հայացքների համար։

 «Ի պաշտպանություն Եկեղեցու խոսքը, ազատ կամարտահայտումը, ցանկացած բան այս իշխանությունների համար հանցանք կարող է լինել, եթե ուղղված է իրենց դեմ, հակառակ դեպքում, նույնիսկ սպանության դեպքում երբեմն մարդկանց չեն կալանավորում»,- Ասաց Սիմոնյանը և հավելեց, որ միշտ գտնվում է պատրվակ Քաղաքական միտք արտահայտելու հիմքով կալանավորելու համար։

«ֆիքսում ենք, որ մի քանի տարիների ընթացքում դատական համակարգը գրեթե ամբողջությամբ կորցրել է իր ինքնուրույնությունը, ֆիքսում ենք, որ ազատ խոսքը իրոք հանցագործություն է դարձել մեր երկրում,  և գործ ունենք բռնապետական ռեժիմի՝ օրեցօր ավելի սրվող տեսակի հետ, որի վերջը չի երևում և մի քնաի տարվա դինամիկան ցույց է տալիս, որ ավելի է սաստկանալու բռնապետությունը»,-ասաց արցախցի հասարակական գործիչը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իշխանության դեմ ցանկացախ բան հանցանք է, հակառակ դեպքում նույնիսկ սպանության դեպքում երբեմն մարդկանց չեն կալանավորում. Նարե Սիմոնյան