Բիրտ մեթոդներով թույլ չտրվեց մեր լիազորությունների իրականացումը. Վազգեն Սաղաթելյանի պաշտպան
Իրավունք
12:39 13/11/2025
Հայաստան

Բիրտ մեթոդներով թույլ չտրվեց մեր լիազորությունների իրականացումը. Վազգեն Սաղաթելյանի պաշտպան

«Մեր մոտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց շատ  բիրտ մեթոդներով՝ ուղղակի չէին թողնում ներս մտնել  ու վերջ և առանց որևէ բացատրության»,- Երևան քաղաքի քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասաց «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը՝ անդրադառնալով այն փաստին, որ առավոտյան, երբ խուզարկություններ են արվել Վազգեն Սաղաթելյանի և «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի բնակարանները, փաստաբաններին թույլ չի տրվել ներս մտնել։

Ինչ վերաբերում է այս դեպքում ՄԻՊ-ին դիմելուն, Բաբայանն ասաց. «Հոգնել եմ ՄԻՊ-ի  արագ արձագանքմանը որևէ բան ասելուց։ Հոգնել եմ, քանի որ 7-10 անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ։ Ըստ էության, ոչինչ չի փոխվում։

Հնարավոր է, որ ՄԻՊ-ին դիմելուց ենթադրենք 20 րոպե հետո մտել եմ  պաշտպանյալիս մոտ, բայց միևնույնն է ՝ համակարգային ոչինչ չի փոխվում»։

Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանն այսօր ձերբակալվել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, մեղադրանքն է՝  խուլիգանություն՝ հաղորդակցության միջոցների օգտագործմամբ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բիրտ մեթոդներով թույլ չտրվեց մեր լիազորությունների իրականացումը. Վազգեն Սաղաթելյանի պաշտպան