Ինչո՞ւ է ձերբակալված Ռոբսոնն ազատ արձակվել
Իրավունք
14:42 14/11/2025
Հայաստան

Ինչո՞ւ է ձերբակալված Ռոբսոնն ազատ արձակվել

Նոյեմբերի 7-ին ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների կողմից հետախուզվող Ռ.Թաթուլյանը: Ռ.Թաթուլյանն արգելանքի չի վերցվել Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, հետևաբար՝ օտարերկրյա պետությանը հանձնման ենթակա չլինելու հիմքով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ  «Իզվեստիա»-ն, վկայակոչելով իր աղբյուրները, գրել էր՝ Քրեական հեղինակություն համարվող Ռոբսոնը՝ Ռուբեն Թաթուլյանը Հայաստանում ձերբակալվել է։ 

«Զրուցակցի հայտնած տեղեկատվության համաձայն, Ռոբսոնը ձերբակալվել է նոյեմբերի 7-ին, ավելի ուշ նրան բաց են թողել։ Նա Հայաստանի քաղաքացիություն ունի»,-գրել էր աղբյուրն ու ավելացրել, որ Թաթուլյանի նկատմամբ Ռուսաստանում հետախուզում է հայտարարվել սպանության, խարդախության, հանցավոր համայնք կազմակերպելու հոդվածներով։

Panorama.am-ին ՆԳն ոստիկանությունից հայտնել էին․ «ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները նշված անձին հայտնաբերել և ձերբակալել են։ Նրա հայտնաբերման մասին տեղեկատվությունը պատշաճ կարգով փոխանցվել է Դատախազությանն ու հետախուզումը նախաձեռնողին»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչո՞ւ է ձերբակալված Ռոբսոնն ազատ արձակվել