Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը ենթադրյալ հրթիռային հարվածից հետո։ Այդ մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը բողոքի նոտա է ներկայացրել, որում նշվում է, որ նոյեմբերի 14-ի հարվածի հետևանքով վնասվել են վարչական շենքը, հյուպատոսական բաժինը, ծառայողական մեքենաները և դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Զոհերի մասին տեղեկություններ չեն եղել։
«Նշվել է, որ նմանատիպ հրթիռային հարձակումներ, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին, նախկինում էլ են տեղի ունեցել», - հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում երկու կողմերը քննարկել են իրենց գործընկերության զարգացումը և Կիևի վրա հարվածը։ Ուկրաինայի առաջնորդը նշել է Ադրբեջանի առաջնորդի կողմից հարվածի դատապարտումը։ Գրում է «ՌԻԱ նովոստի»-ն։