Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին. Զելենսկի
Ուրբաթ գիշերը Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային՝ օգտագործելով մոտ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ․ Այդ մասին Telegram-ի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հարձակումը միտումնավոր հաշվարկված էր՝ մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին որքան հնարավոր է շատ վնաս հասցնելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդ, վիրավորվել են մի քանի տասնյակ (ներառյալ՝ հղի կին)։
Զելենսկին նշել է, որ Կիևում վնասվել են տասնյակ բարձրահարկ շենքեր, իսկ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին։
Ադրբեջանը դեռևս չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնում է, որ վնասվել է մոտ 30 բնակելի շենք։
Հարձակման ամենալուրջ հետևանքները եղել են Դեսնյանսկի շրջանում, որտեղ բարձրահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է։
Գիշերային հարվածներից հետո քաղաքի երկու թաղամասերում ջեռուցման անջատումներ են տեղի ունեցել, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։