Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին. ՔՊ-ական պատգամավորը մոռացավ 44-օրյայի կեսերին պատերազմը չդադարեցնելու Փաշինյանի հիմնավորումը
Քաղաքական
13:05 14/11/2025
Հայաստան

Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին. ՔՊ-ական պատգամավորը մոռացավ 44-օրյայի կեսերին պատերազմը չդադարեցնելու Փաշինյանի հիմնավորումը

«Մենք հայտարարել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում ընթացող դատավարությունների վերաբերյալ, ես պետք է երկրորդեմ պարոն վարչապետին, որ այսօ ստեղծված խաղաղության մթնոլորտը նպաստավոր պայմաններ պետք է ստեղծի, որ կարողանանաք լուծել Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների՝ տուն վերադառնալու հարցը»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ խմբակցության քատուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հայ գերիներ մասին հարցին։

«Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Եթե մենք չլինեինք իշխանության, Հայաստանը որպես այդպիսիսն կդադարեր գոյություն ունենալ» հայտարարությանը, չեմ կարող չհամաձայնել այդ մտքի հետ, որովհետև ՀՀ-ն և ՀՀ ժողովուրդը կանգնել է ժողովրդավարության կողքին, իսկ հեղափոխությունը տեղի էր ունեցել հենց այս հենքի վրա»,-ասաց ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանը և վստահեցրեց, որ այդ լեգիտիմությունը թույլ է տվել ՀՀ-ին անցնել այդ դժվարին ճանապարհը։

 Արձագանքելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հայտարարությանը, եր ՀՀ բնակչության 30 %-ը Փաշինյանին համարում է դավաճան, Արթուր Հովհաննիսյանն հայտարարեց, թե իրեն շրջանների այցերի ժամանակ հարցնում են, թե ինչու են մինչ օրս «ազատության մեջ են Հայաստանը կեղեքող Ռոբերտ Քոչրայանը և Սերժ Սարգսյան»։

 «Պարոն Մամիջանյանին ես վստահեցնում եմ, որ ՀՀ քաղաքացիների դիտարկումները բացարձակապես դուր չեն գա իրեն»,-հայտարարեց ՔՊ-ականը և հայտարարեց.

 «Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին, ինչի արդյունքում մենք այսօր ունենք օգոստոսի 8-ին ստորագրված պատմական փաստաթուղթ ՀՀ-ի համար»,- հայտարարեց Արթուր Հովհաննիսյանը՝ մոռանալով փաստը, որ Փաշինյանը 2020թ հոկտեմբերի 18-ին չի համաձայնել դադարեցնել պատերազմը և զոհասեղանին է դրել ևս 2000 զինվորի կայնք, զուտ նրա համա,ր որ իր անունը որպես «դավաճան» չարատավորվի։

 Նա նաև հայտարարաեց, թե ՀՀ-ն վերջի 500-600 տարիներին երբեք ինքնիշխան և ազատ չի եղել, ինչպես հիմա է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նիկոլ Փաշինյանը ՀՀ այն ղեկավարն է, ով իր անձը դրել է զոհասեղանին. ՔՊ-ական պատգամավորը մոռացավ 44-օրյայի կեսերին պատերազմը չդադարեցնելու Փաշինյանի հիմնավորումը