Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրինագիծը նախորդ տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր, այնուհետև՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ին, էլ չենք կարող հետաձգել. Փաշինյանը՝ առողջության ապահովագրության մասին
«Ըստ էության, նախագծերն արդեն ուղարկվել են ԱԺ: Նշեմ, որ նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթը անհետաձգելի ռեժիմով քննարկելու, որովհետև մենք այս բարեփոխման վրա 3 տարի»,-կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով Առողջապահության պարտադիր համընդհանուր ապահովագրության համակարգը:
Նախարարը չմոռացավ նշել, որ ՔՊ խմբակցության հետ են աշխատել, և այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել, ունեն կոնսենսուս՝ համաձայնեցված նախագիծ, դրա համար էլ հրատապ ռեժիմով են առաջարկում ընդունել։
Փաշինյանն էլ հիշեցրեց, որ օրենքը նախորդ տարի հունվարի 1-ին պետք է ընդունվեր, այնուհետև՝ ընթացիկ տարվա հուլիսի 1-ին։
«Այդ փաստի բերումով անհետաձգելի է, էլ չենք կարող հետաձգել»,-ասաց Փաշինյանը և հավելեց.
«Շատ կարևոր է. մինչև հիմա էլի որոշ խոսույթներում կա՝ առողջության համապարփակ ապահովագրություն, ապահովագրությունը համապարփակ չէ, չի ծածկելու առողջապահական բոլոր հնարավոր ծախսերը, ապահովագրության համակարգը համընդհանուր է, այսինքն՝ ներառելու է բոլորին: Բայց հունվարի 1-ից էլի բոլորին չի ներառելու. սա ընդամենը առաջին փուլն է, և հունվարի 1-ից էլ ում ներառեց, էլի ամեն ինչ չի, բոլոր ծառայությունները չեն, որ ծածկելու է»:
Ավանեսյանը նշեց, որ առաջին փուլում ներառված են մինչև 18 տարեկանները, 65+ տարեկանները և 18-65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցանապահովություն ունեցող քաղաքացիները:
«Նրանց համար պետությունը հունվարից արդեն կիրականացնի ապահովագրավճարը: Մենք ռեգիստրում ներառված բոլոր ճշտումներն անելով, ֆիքսելով մեր շահառուին, կտեղեկացնենք նրան անհատապես, անվանապես. մարդն իր էլեկտրոնային հավելվածում կտեսնի, որ շահառու է ընդգրկվել: Մենք ունենք «Արմեդ» հավելվածը, որը 700 հազար հոգի այս պահին իր հեռախոսում ունի»,-ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով՝ հիմա խնդիրը հետևյալն է, որ վճարովին էլ պետք է ամբողջական «Արմեդով» լինի:
Փաշինյանն էլ ասաց, որ քննարկումների ընթացքում պարզվել է, որ բժշկական ծառայությունների 30 %-ի ծածկույթ են ապահովում: