Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առաջարկում եմ Հակակոռուպցիան պալատի գործողությունները ներկայացնել Գինեսի գրքին. Արամ Վարդևանյան
«Նեյեմբերի 13-ին քննիչը դեռ միջնորդություն չէր ներկայացրել Սամվել Կարապետյանի կալանքը երկարածգելու մասին, քանի որ նա դեռ չգիտեր, թե ինչ միջնորդություն ներկայացնի»,-հրավիրված ասուլիսում հայտնեց գործարարաի փաստաբանական խմբի ղեկավար Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ այդ պայմաններում, նոյեմբերի 13-ին Վճռաբեկ դատարանը հրապարակում է որոշում, ստվերային արդարադատության պայմաններում, որովհետև այդ որոշման մասին ոչ մեկը չի իմացել, բայց իմացել է քննիչը։
«Քննիչը կարղանում են նոյեմվբերի 13-ին ժամը 18-ին մուտքագրի երկարաձգման միջնորդություն, հղումներ կատարի Վճռաբեկ դատարանի որոշումից, որը մենք մինչ օրս չենք ստացել, կաևրողանում է կից ներկայացնել վճռաբեկ դատարանի որոշումը դատարանին, որտեղ դատարանը ցույց է տվել, թե տնտեսական բնույթի մեղադրանքներից մեկով կարող է լինել հիմնավոր կասկած»,- ասաց Վարդևանյանը և պնդեց, որ այն ուշացած որոշում է եղել։
Փաստաբանը թվարկեց դեպքեր, երբ Վճռաբեկ դատարանը բողոք է ընդունել Գլխավոր դատախազիաց և 20 օրվա մեջ է վարույթ ընդունել և թվարկեց նման բազմաթիվ այլ դեպքեր։
Փաստաբանը նկատեց, որ այն տեղի է ունեցել նրա համար որ քննիչը միջնորդություն ներկայացնի։
«Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը, սահմանադրական մարմին, արդարադատության տեսանկյունից բարձրագույն ատյան, որին կարողանում են փաստացի օգտագրոծել մրիջնորդություն ներկայացնելու նպատակով»,- հայտարարեց վարդևանյանը և, նման արագությամբ որոշում երբեք չի կայացվել ՀՀ դատական պրակտիկայում, շարունակեց.
« Առաջարկում եմ, որ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիան պալատի՝ Սամվել Կարապետյանի դեպքով գործողությունների վերաբերյալ դիմենք Գինեսի ռեկորդների գրքին»;