Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ». Ինչո՞վ է պայմանավորված ՏԿԵ փոխնախարարի մասնակցությունը էր ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու նիստին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երեկ՝ երեկոյան, շարունակվում էր ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից ձևավորված հանձնաձողովի նիստը։ ArmLur.am-ը նկատեց, որ նիստին ներկա է գտնվում ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, հանքարդյունաբերության գծով փոխնախարար Ասատուր Վարդանյանը։
Ինչո՞վ է պայմանավորված փոխնախարարի մասնակցությունը նիստին և ի՞նչ փոխկապակցվածություն կարող են ունենալ հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի ոլորտները միմյանց հետ, ինչո՞վ կարող է լրացնել մեկը մյուսին՝ ՏԿԵ նախարարության մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը պարզաբանեց.
«Ասատուր Վարդանյանը նիստին ներկա է որպես ՏԿԵ նախարարի տեղակալ` պայմանավորված նրանով, որ մեր նախարարությունն այս պահի դրությամբ դեռևս չունի էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար»,- ասաց Հարությունյանը։
ArmLur.am-ի հստակեցնող այն հարցին, թե որ պարտականություններն է կատարում՝ Հարությունյանն ասաց. «Էներգետիկայի ոլորտի փոխնախարարի պարտականությունները չի կատարում, պարզապես ներկայացնում է ՏԿԵ նախարարությունը։ Այս դեպքում ինքը չի ներկայանում որպես հանքարդյունաբերության բլոկի համակարգող, այլ՝ որպես Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ»։
Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ն մտադիր է դադարեցնել ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիան։ Համապատասխան որոշման քննարկումները, որի նախագիծն արդեն հրապարակվել է, մեկնարկել են ՀԾԿՀ-ի նոյեմբերի 13-ի նիստից սկսած»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։