Քվեարկությունն ավարտված է
Քաղաքական
20:03 16/11/2025
Հայաստան

Քվեարկությունն ավարտված է

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին։

Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655  մարդ կամ ընտրողների 36.72  տոկոսը։

Ավագանու համամսանական ընտրություններին մասնակցում էր 8 քաղաքական ուժ։ Ըստ քվեաթերթիկների հերթականության այդ ուժերն են.

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը, դրա կազմում հանդես են գալիս  «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները, ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը։

«Համահայկական ճակատ» կուսակցությունը, ցուցակ գլխավորում է Արտյոմ Սիմոնյանը

«Հանրապետություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Հարություն Մկրտչյանը

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը

«Ժառանգություն» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը,  ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը

«Հայրենիք» կուսակցությունը, ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը։

Վաղարշապատում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը, ըստ նոյեմբերի 12-ին հրապարակված պաշտոնական տվյալների, կազմում է 69,866։ Ընտրատեղամասերի թիվը 47-ն է, որից 23-ը Էջմիածին քաղաքում, մյուսները 18 գյուղերում։Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 117 տեխնիկական սարքավորում:  ԿԸՀ-ն ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրել է 31 ԶԼՄ և դիտորդական առաքելություն իրականացնող 6 սուբյեկտ, որից երկուսը` համատեղ:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քվեարկությունն ավարտված է