Ընդդիմությունը կհաղթի Վաղարշապատում, եթե մասնակցությունը բարձր լինի. Խաչիկ Մանուկյան
Քաղաքական
10:21 16/11/2025
Հայաստան

Ընդդիմությունը կհաղթի Վաղարշապատում, եթե մասնակցությունը բարձր լինի. Խաչիկ Մանուկյան

«Հայրենիք» կուսակցության կողմից Վաղարշապատի քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հնարավոր է համարում ընդդիմության հաղթանակը։

«Ես քարոզարաշավի ընթացքում տեսա, որ մարդիկ կարողացել են թմբիրից ազատվել, հասկացել են, որ ազգ ու երկիր է վերանում։ Այս իմաստով հաղթանակը կա։ Կարծում եմ, եթե մասնակցությունը բարձր լինի, այո, ընդդիմությունը հաղթանակ կտանի»,-ասաց Մանուկյանը։

Ընդդիմադիր թեկնածուն հնարավոր է համարում ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցությունը քվեարկությունից հետո։

«Եթե չմիավորվենք, կփոշիացնենք մեր ստացած քվեները։ Կմիավորվենք ու կկարողանանք լուրջ խնդիրներ լուծել»,-ասաց Մանուկյանն ու ավելացրեց, հաղթանակի դեպքում իր առաձջին անելիքը լինելու է քաղաքում բարոյահոգեբանական վիճակն առողջացնելը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ընդդիմությունը կհաղթի Վաղարշապատում, եթե մասնակցությունը բարձր լինի. Խաչիկ Մանուկյան