Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել է 31.547 ընտրող
Քաղաքական
20:41 16/11/2025
Հայաստան

Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցել է 31.547 ընտրող

Վաղարշապատի համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 31.547 ընտրող։ Այս մասին հայտնում են Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնից։ 

2021 թվականին Վաղարշապատ և Խոյ համայնքների ընտրություններին՝ 17.971 ընտրող էր մասնակցել (այժմ՝ այս համայնքները միավորված են):

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։

Նշենք, որ Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը դիտորդական առաքելություն է իրականացրել Վաղարշապատի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքում։ 

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը ձեւավորվել է 2019 թվականին՝ իր գործունեության առաջնային նպատակ հռչակելով ժողովրդավարության հաստատումը, իրավունքի գերակայության ամրագրումը, պառլամենտարիզմի զարգացումը, մարդկանց իրազեկվածության ու իրավագիտակցության բարձրացումը, մարդու անձնական, քաղաքական, սոցիատնտեսական իրավունքների իրականացման երաշխավորումը Հայաստանի Հանրապետությունում։

Իր գործունեության 6 տարիների ընթացքում կազմակերպություն իրականացրել է իրազեկող գործունեություն, կազմակերպել է դասընթացներ մարզերում։ ՊԶՄԿ-ն նաեւ իրականացնում է դիտորդական առաքելություն ընտրական գործընթացներում, որի համատեքստում կազմակերպում է դասընթացներ եւ վերապատրաստում դիտորդների։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder