ԿԸՀ. Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը
Քաղաքական
17:25 16/11/2025
Հայաստան

ԿԸՀ. Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը

Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին ժամը 17։00-ի դրությամբ մասնակցել է 25 655  մարդ կամ ընտրողների 36.72  տոկոսը։ Տվյալները հրապարկել է ԿԸՀ-ն։ 

Հիշեցնենք, որ ժամը 11.00-ի դրությամբ, քվեարկության մասնակցել էր  5283 մարդ կամ ընտրողների 7.56%-ը, ժամը 14.00-ի դրությամբ 15868 մարդ կամ ընտրողների  22․71%-ը։

Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։

Վաղարշապատում ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։

Թարմացում. ԿԸՀ-ից ավելի ուշ հայտնել են. տեխնիկական խնդրի պատճառով մեկ տեղամասից սխալ թիվ է փոխանցվել ԸԸՀ. ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 36․72%-ը կամ 25473 ընտրող։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԿԸՀ. Ժամը 17.00-ի դրությամբ Վաղարշապատում քվեարկել է ընտրողների 36.72 տոկոսը