Եթե չհաղթի ընտրություններում, ի՞նչ պատասխան է տալու Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանին
Քաղաքական
10:27 16/11/2025
Հայաստան

Եթե չհաղթի ընտրություններում, ի՞նչ պատասխան է տալու Արգիշտի Մեխակյանը Նիկոլ Փաշինյանին

«Մենք այս ամբողջ ընթացքում իրականացրել ենք քարոզարշավ հանուն մեկ բանի՝ ստանալ վաղարշապատցիների բացարձակ վստահությունը։ Այդ մտքով ես այսօր քվեարկել եմ»,-քվեարկությունը կատարելուց հետո լրագրողներին ասաց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող  Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում Վաղարշապատում քարոզարշավի վերջին օրվա հանրահավաքին, նա ասաց. «Նման օրակարգ չենք ունեցել։ Մենք նունիսկ ի սկզբանե հանարահավաք չենք պլանավորել»։ 

Հարցին՝ եթե չհաղթի, ի՞նչ պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանին, Մեխակյանն ասաց. «Մենք կայացած քաղաքական ուժ ենք, մեր անելիքներն ընտրությունում հաղթելու, պարտվելու հետ կապված տեսել եք... »։

Հիշեցնենք, որ այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder