Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հայաքվե»-ն արձանագրել է բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասում
«Հայաքվե» դիտորդական առաքելությունը արձանագրել է բաց քվեարկության դեպք Վաղարշապատի 14/47 տեղամասում։
Մեկ այլ խախտում էլ է արձանագրել «Հայաքվեն». Վաղարշապատի 14/11 տեղամասից 50 մետրից պակաս հեռավորությամբ փակցված են նախընտրական քարոզչանյութեր, ինչն ընտրախախտում է:
Հիշեցնենք, որ այսօր Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ։ Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69 866 է։