«Քաղաքացիական պայմանագրի» ու նրան սատարող ուժերի հետ համագործակցության չենք գնա. Գ. Հարությունյան
Քաղաքական
12:58 16/11/2025
Հայաստան

«Քաղաքացիական պայմանագրի» ու նրան սատարող ուժերի հետ համագործակցության չենք գնա. Գ. Հարությունյան

«Մենք հայտարարել ենք, որ ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ ենք բանակցությունների։ Այս պահին մեր խնդիրը միայնակ իշխանությունը վերցնելն է»,-ասաց «Մայր Հայաստան» շարժման ցուցակը գլխավորող Գրիշա Հարությունյանը քվեարկությունից հետ լրագրողների հետ զրույցում։

Հարցին, ինչպե՞ս է պատկերացնում Հարությույանը համագործակցությունը, կոալիցիայո՞վ, թե Գյումրու օրինակով, ընդդիմադիր գործիչն ասաց, մինչ այս պահը չեն նստել սեղանի շուրջ, չեն որոշել, ինչպես է լինելու։

Հնարավո՞ր է նրա դեմ էլ կոմպրոմատներ ներկայացնեն իշխանությունը։ Հարությունյանն ասաց՝ նման բան լինել չի կարող, ինքը մաքուր մարդ է։

«Մենք բազմիցս նշել ենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ու նրան սատարող ուժերի հետ համագործակցության չենք գնա»,-ասաց Հարությունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Քաղաքացիական պայմանագրի» ու նրան սատարող ուժերի հետ համագործակցության չենք գնա. Գ. Հարությունյան