Պորտուգալիան պատմության մեջ երկու անգամ խփել է ինը գոլ՝ երկու անգամ էլ առանց Ռոնալդուի
Աշխարհում
10:59 17/11/2025
Աշխարհ

Պորտուգալիան պատմության մեջ երկու անգամ խփել է ինը գոլ՝ երկու անգամ էլ առանց Ռոնալդուի

Պորտուգալիան իր պատմության մեջ երկրորդ անգամ մեկ հանդիպման ժամանակ խփել է ինը գոլ.  2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հետ հանդիպումն ավարտվել է 9-1 հաշվով։

Հայաստանի միակ գոլը խփել է  հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։

Կրիշտիանու Ռոնալդուն չէր մասնակցում Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, քանի որ որակազրկվել էր Իռլանդիայի դեմ նախորդ խաղում։ euro-football.ru-ի հաղորդմամբ, հատկանշական է, որ Պորտուգալիան առաջին անգամ Լյուքսեմբուրգի դեմ ինը գոլ խփել էր 2023 թվականին, Ռոնալդուն նույնպես բաց էր թողել այդ խաղը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder