Թուրքիայում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել է մոտ 140 մարդ
Առողջություն
13:52 17/11/2025
Հայաստան

Թուրքիայում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել է մոտ 140 մարդ

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայի երեք նահանգներում մոտ 140 մարդ հոսպիտալացվել է սննդային թունավորման կասկածանքով։ Լուրը հայտնում է HaberGlobal հեռուստաալիքը։

«Տրապիզոնի նահանգի Դոլայլի շրջանում հարսանեկան արարողության հյուրերը վատ են զգացել հավի փլավ և խաղողի թփով դոլմա ուտելուց հետո։ Թունավորվածներից մոտ 100-ը հոսպիտալացվել են Սյուրմենեի հիվանդանոցում. նրանք շարունակում են մնալ հսկողության տակ, հիվանդությունները կյանքին սպառնացող չեն»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հաղորդել է հեռուստաալիքը։

Կաստամոնու նահանգի Հասկավակ գյուղում հոգեհանգստի 45 մասնակիցներից 30-ը հոսպիտալացվել են։ Հոսպիտալացվածները իրենց վատ են զգացել փլավով և այրանով հավ ուտելուց հետո։

Զոնգուլդակ նահանգի Ալապլի շրջանում ութ մարդ հոսպիտալացվել է փսխման գանգատներով: «Հոսպիտալացված անձանց մոտ սննդային թունավորում է ախտորոշվել: Նրանք հարսանիքի հյուրեր էին, որտեղ նրանց հավով դոներ են հյուրասիրել», -հաղորդել է հեռուստաալիքը:

Կիրակի օրը իշխանությունները փակել են Ստամբուլի Harbour Suites հյուրանոցը, այն բանից հետո, երբ երեք հյուր մահացել է, ենթադրաբար՝ սննդային թունավորումից: Մասնագետները հետաքննում են սննդային թունավորման հնարավորությունը ոչ պատշաճ վերահսկողության պատճառով: Տասնմեկ մարդ նույնպես ձերբակալվել է, և այն հաստատությունները, որտեղից ընտանիքը գնել է սնունդը, փակվել են:

Ստամբուլի նահանգի առողջապահության վարչության տնօրեն Աբդուլլահ Գյուները նախկինում հայտարարել էր, որ Ստամբուլում սննդային թունավորման դեպքերի աննորմալ աճ չի նկատվել:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիայում թունավորման ախտանիշով հոսպիտալացվել է մոտ 140 մարդ