Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Պորտուգալիան պատմության մեջ երկու անգամ խփել է ինը գոլ՝ երկու անգամ էլ առանց Ռոնալդուի
Պորտուգալիան իր պատմության մեջ երկրորդ անգամ մեկ հանդիպման ժամանակ խփել է ինը գոլ. 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին խաղում Հայաստանի հետ հանդիպումն ավարտվել է 9-1 հաշվով։
Հայաստանի միակ գոլը խփել է հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը։
Կրիշտիանու Ռոնալդուն չէր մասնակցում Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, քանի որ որակազրկվել էր Իռլանդիայի դեմ նախորդ խաղում։ euro-football.ru-ի հաղորդմամբ, հատկանշական է, որ Պորտուգալիան առաջին անգամ Լյուքսեմբուրգի դեմ ինը գոլ խփել էր 2023 թվականին, Ռոնալդուն նույնպես բաց էր թողել այդ խաղը։