Վարորդը «Chevrolet»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին
Հասարակություն
21:15 17/11/2025
Հայաստան

Վարորդը «Chevrolet»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին

Նոյեմբերի 17-ին, ժամը 09։45-ի սահմաններում Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 30-ամյա Արսեն Ս․-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում և բախվել գազատար խողովակին։

«Վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները։ Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder