Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԷՑ-ի շուրջ իշխանության քայլերի պատճառով ոչ միայն դրսից չեն լինի ներդրումներ, նաև ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալող քաղաքացիները պետք է զգուշանան. Միքայելյան
«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Արթուր Միքայելյանը ներկա է եղել ՀԷՑ-ին լիցենզիայից զրելու գործով ՀԾԿՀ-ի նիստին։ Նրա բնորոշմամբ, «աբսուրդի ժանր էր, նման բան չէր հանդիպել»։
«Թե փաստաբանների, թե իմ՝ որպես ՀԿ ներկայացուցիչ, թե ներկաների հարցերին չտրվեցին որևէ սպառիչ պատասխան։
ՀԷՑ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը տվել էր որոշակի, իրենց ձևակերպմամբ, նյութեր, որոնց հիման վրա ՀԾԿՀ փորձել էր այդ ամենը հիմնավորել ու ՀԷՑ-ին զրկել լիցենզիայից։ Այս ամենը կանխորոշված էր վաղուց, ուղղակի ֆորմալ բնույթ էին կրում այս նիստերը»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց Արթուր Միքայելյանը։
Նա վստահ է, եթե այս որոշումը բողոքարկվի, հայաստանյան դատարաններն արդարացի որոշում չկայացնեն, եվրոպական դատարանն անպայման արդար լուծում կտա։
«Այս գործի հիմքում որևէ բան չկա։ Այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ։ Յուրաքանչյուր մարդու համար էլ պարզ է, որ այս ամենի հետևում կագնած է քաղաքական պատվեր»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին գործ ունեն մի իրավիճակի հետ, երբ որ արդարադատությունը որոշվում է նրա ֆեյսբուքյան գրառումներով. «Նա ուղղորդումը տալիս է, իրավապահ մարմինները փորձում են նրա խոսքի շուրջ կարել, ձևել հետագա քրեական գործերը»։
Արթուր Միքայելյանի խոսքով, ՀԷՑ-ի գործն իրավական պրոցես չի կարելի համար։
«Սա ուղիղ կապ ունի Հայաստանի միջազգային հեղինակության հետ։ Փաստ է, որ միջազգային գործընկերների կողմից ներդրումները վտանգված են։ Ոչ միայն դրսից չեն լինի ներդրումներ, այլ Հայաստանում էլ մարդիկ, որոնք ուզեն բիզնես գործունեություն ծավալել, բոլորը պետք է լինեն զգուշավոր, որովհետև ինչ-որ մի պահ վարչապետը կարող է ցանկանալ ու այդ բիզնեսը էլ չլինի իրենցը։
Նաև ազգայնացման ինստիտուտն անհասկանալի պրոցես է։ Ինչպե՞ս կարելի է պետականացնել մասնավոր հիմնարկն անձնական ամբիցիաներից ելնելով»,- ասաց նա։