Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռեպրեսիվ գործողություններ են, օրինական ոչինչ չկա. Ալիկ Ալեքսանյանը՝ ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու մասին
«Հաշվի առնելով այս իշխանությունների գործողությունները, հաշվարկները դրան էլ տանում էին»,- Հակակոռուպցիոն դատարանի դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը` խոսելով ՀԷՑ ՓԲԸ-ին լիցենզիայից զրկելու մասին։
Նա նշեց, որ այդ դեպքում ռեպրեսիվ գործողություններ են, օրինական ոչինչ չկա։
«Երեք օր է, այդ նիստը շարունակվում է, օրենքի շրջանակներում փաստաբանը, Դավիթ Ղազինյանը ներկայացնելով փաստերը, փաստարկները, որևէ բան չեն կարողանում ասել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ դատարանում շարունակվում է գործարար Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննությունը։
Ալիկ Ալեքսանյանը նշեց, որ Սամվել Կարապետյանն արդեն 150 օրից ավելի ապօրինի կալանքի տակ է. «Այդ ապօրինությունները շարունակվում են։ Սմս-ներով ու ֆեյսբուքյան ստատուսներով արդարադատությունը Հայաստանում դեռ շարունակվում է»։