ՀԾԿՀ անդամներից մեկը կողմ քվեարկեց, որպեսզի ՀԷՑ-ի դեմ իշխանության հարուցած վարույթը կասեցվի
Տնտեսություն
12:40 17/11/2025
Հայաստան

ՀԾԿՀ անդամներից մեկը կողմ քվեարկեց, որպեսզի ՀԷՑ-ի դեմ իշխանության հարուցած վարույթը կասեցվի

«Հաշվի առնելով հանգամանքը, որ նիստի մասնակիցներից մեկը ներկայացրել է վարույթի կասեցման մասին միջնորդություն, նախքան ելույթներին անցնելը քվերակության եմ դնում այն»,-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նոյեմբերի 17-ի նիստի մեկնարկին ասաց հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Հանձնաժողովը 4 դեմ մեկ կող ձայներով մերժեց միջնորդությունը։

Դեմ քվեարկեց միայն ընդդիմության քվոտայով հանձնաժողովի անդամ ընտրված Արա Նռանյանը։

Հիշեցնենք, որ միջնորդագիրը նախորդ նիստում ներկայացրել էր ՀԷՑ-ի սեփականատեր «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացուցիչը: Արդեն երկրորդ շաբաթն է ընթանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան որոնք բերել են ճգնաժամի։ Որոշման մեջ նաև նշվում է, որ լիցենցիայի գործողության դադարեցմամբ հանձնաժողովը չի նշանակում նոր կառավարիչ, այլ գործողը ժամանակավորը շարունակում է մնալ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԾԿՀ անդամներից մեկը կողմ քվեարկեց, որպեսզի ՀԷՑ-ի դեմ իշխանության հարուցած վարույթը կասեցվի