Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եթե չափը չանցնեիք՝ սեփականատիրոջը չներկայացնեիք մոնստր, մեզ էլ ձեռի հետ՝ հանցագործներ, չէիք ստանա այս պատասխանը.ՀԷՑ նախկին տնօրեն
«Հարգելի հայրենակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի՝ ոչ միայն աշխատակազմի, այլև հենց հանձնաժողովի կողմից ի սկզբանե ծրագրավորվածը, որովհետև պլանավորումն նիստն արագ վերջացնելն էր»,-Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում, ասաց Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու առաջարկին։
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ շաբաթն է ընթանում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին» հարցը քննող ՀԾԿՀ նիստը։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՀԾԿՀ-ին՝ պահանջելով ընկերությանը զրկել լիցենցիայից, քանի որ կառույցում խախտումներ կան, որոնք բերել են ճգնաժամի։ Որոշման մեջ նաև նշվում է, որ լիցենցիայի գործողության դադարեցմամբ հանձնաժողովը չի նշանակում նոր կառավարիչ, այլ գործողը ժամանակավորը շարունակում է մնալ։
Ղազինյանը հայտնեց, որ նախորդ նիստերին հետևողները կհասկանան, որ նիստի ընթացքում ինչ փոխվել է, փոխվել է իր և «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանական թիմի հակադարձությունների արդյունքում։
«Արագ ավարտելու հանձնաժողովի ձգտումը շատ լավ հասկանում եմ, քանի որ այն նյութը, որ պատրաստված էր, շատ թերի էր, սխալ պատրաստված։ Ճգաժամային կառավարման իմիտացիա ստեղծելու համար ՏԿԵ-ն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից 7 կետը դուրս էր եկել»-ասաց Դավիթ Ղազինայան։
Նա խորհուրդ տվեց պատկերացնել, որ ՀԷՑ-ը խլելու գործընթաց նախառեձնելուց ասում են. «Հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու համար ազգային անվտանգության հարցեր են դնում տակը և ուղարկում են 9 կետ»։
«9 կետից 7-ը վարույթում ներառված չէ, և նոր կետեր են ներառված, ուրմեն արդեն կարելի է պնդել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել։ Մեր ժողովրդին և մեզ որևէ մեկը չի բացատրել, թե ինչ ճգնաժամի մասին է խոսքը»-ասաց ՀԷՑ նախկին տնօրենը։
«Կարծում եմ, որ իշխող քաղաքական ուժը և հանձնաժողովականները չեն ապրում լուսնից եկած էլեկտրաէներգիայի հաշվին, նույն տեղերից ենք օգտվում՝ ՀԷՑ-ից...
Եթե ճգնաժամ առաջացել է, ապա միայն իշխանական էլիտայի համար»,-հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրենը և նշեց, որ սուտ և կեղծիք է ներակայցված ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից։
ՀԾԿՀ-ի նախագահ Մեսրոպ Մանուկյանը Ղազինյանի հորդորեց չվիրավորել ժամանակավոր կառավարչին և ՀԾԿՀ-ի աշխատակազմին։
«Եթե կառավարիչը և ՀԾԿՀ-ն իրենց թույլ են տալիս նյութերի մեջ մեզ սարքել հանցագործ, սխալ թվեր գրել, բառիս բուն իմաստով, հետո հերքել՝ ասելով քաղաքկան է, ինչ կուզենք կգրենք, ես ասում եմ սուտ և կեղծ է, դա համարվում է վիրավորա՞նք»,- ասաց Ղազինյանը և, հիմնավորելով, որ «համակարգված հավաքագրում և մոնետիզացիան», դա է նշանակում, հավելեց. «Եթե դուք նյութերում չանցնեիք չափը, այսինքը սեփականատիրոջը չներկայացնեիք մոնստր, մեզ էլ՝ ձեռի հետ «հանցագործներ», չէիք ստանա այս պատասխանը, խնդրում եմ օբյեկտիվություն»։
Նա իր խոսքի ավարտին նշեց, որ իր խոսքերը չի ազդի հանձնաժողովի որոշման վրա, քանի որ այն արդեն իշխող քաղաքական ուժի կողմից կայացված է։