Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց Մարտի 1-ի գործով դատախազության կատարած գործողությունները
Իրավունք
16:14 18/11/2025
Հայաստան

Աննա Վարդապետյանը ԱԺ-ում ներկայացրեց Մարտի 1-ի գործով դատախազության կատարած գործողությունները

«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը և «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը ՌԴ-ում են»,-««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկման ժամանակ ունեցած ելույթում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա տեղեկացրեց,որ ՌԴ-ի հետ աշխատում Քիշնևի կոնվենցայի շրջանակներում, բայց չունեն նրանց արտահանձնելու ռուսական կողմից համաձայնությունը ր պատրաստվում են առաջիկայում դատախազությունը կրկին հանձնման միջնորդություն է ուղարկելու ՌԴ՝ խնդրելով նորից դիտարկել նախկինում մերժված հանձնումը:

«Նշեմ, որ Կոստանյանները, բացի «Մարտի 1»-ի հետ կապված գործից, մեղադրվում են նաև չարաշահումների և փողերի լվացման համար, և այս պահին դատարանում է կնոջ դրվագը, որովհետև Կոստանյանը հետախուզման մեջ է, կինը ՀՀ տարածքում է, և կարող ենք առկա ձևաչափով դատաքննություն իրականացնել»,-հայտնեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրեց, որ Գևորգ Կոստանյանը և քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը մեղադրվում են Մարտի 1-ից հետո պաշտոնական դիրքի չարաշահմամբ, ապացույցների կեղծմամբ գործի քննությունը խեղաթյուրելու դրվագներով:

Դատախազն իր ելույթում հայտնեց, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը (սահմանադրական կարգը տապալելը) ճանաչվել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

«Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա՝ Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի ապրիլի 6-ին մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի նկատմամբ նախկին Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցրել է՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով, և այդ մասով քրեական գործի վարույթը կարճվել է»,-ասաց դատախազը՝ նշելով, որ դրա դեմ ներկայացված բոլոր վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի 2021 թվականի ապրիլի 6-ի որոշումը թողնվել է անփոփոխ։

Նա տեղեկացրեց,որ վՎճռաբեկ դատարանը 2024 թվականի հունվարի 19-ի որոշմամբ դիմել է Սահմանադրական դատարան նախկին Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար ևՔրեական դատավարության օրենսգրքի 309.1-ին հոդվածի 3-րդ մասը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Ըստ Վարդապետյանի, Բարձրագույն դատական խորհրդի որոշման հիման վրա՝ գործը քննող դատավորի լիազորությունները դադարեցվել են և քրեական գործը 2024 թվականի սեպտեմբերի 2-ին մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի մեկ այլ դատավորի:

«2024 թվականի հոկտեմբերի 11-ին հանրային մեղադրողի կողմից կայացվել են Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխելու և նրանց նոր՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին) մեղադրանք ներկայացնելու մասին որոշումներ»,- ասաց Վարդապետյանը՝ նշելով որ առաջիկայում փոփոխված մեղադրանքները կներկայացվեն դատարան:

Աննա Վարդապետյանը նաև տեղեկացրեց,որ 2025 թվականի օգոստոսի 11-ին Գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել է 2008 թվականի մարտի 1-ի դրությամբ Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած՝ Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի հունվարի 30-ի որոշումը, քանի որ հիմնավորվել էր, որ Աֆյանը, ով 2008 թվականի փետրվարի 12-ին նշանակվել էր Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում, 2008 թվականի մարտի 1-ին, անցնելով իր պաշտոնեական լիազորությունները, այլ անձանց հետ հանցակցությամբ, կազմակերպել է ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բռնության և հատուկ միջոցների գործադրմամբ զուգորդված՝ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, գործողություն:

Նա նշեց, որ գլխավոր դատախազի որոշմամբ՝ Սաշա Աֆյանի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցնելու մասին վարույթն իրականացնող քննիչի 2020 թվականի հունվարի 30-ին որոշումը, այն չվերացնելու մասին հսկող դատախազի վարութային ակտը օրինական և հիմնավոր չեն ու ենթակա են վերացման:

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder