Մեքենայի վրա դրած տղան, որ տանում էին, իմ տղան էր. Մարտի 1-ի զոհ՝ Արմեն Ֆարմանյանի հայր
Քաղաքական
15:05 18/11/2025
Հայաստան

Մեքենայի վրա դրած տղան, որ տանում էին, իմ տղան էր. Մարտի 1-ի զոհ՝ Արմեն Ֆարմանյանի հայր

«Մեքենայի վրա դրած տղան, որ տանում էին, իմ տղան էր»,- ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց 10 զոհերից մեկի՝ Արմեն Ֆարմանյանի հայրը։։

Նա նեց, որ նույնիսկ այդ վիճակում մեքենան կանգնեցրել են, թույլ չեն տվել տեղափոխել։ «Միգուցե 33 տարեկան տղաս կենդանի մնար»,- հայտարարեց զոհված Արմեն Ֆարմանյանի հայրը։

«17 տարի անցել է, գոնե դա բացահայտեք... Մենք էլ նյարդեր ունենք, մենք էլ մարդուց ենք ծնվել»,-ասաց Ֆարմանյանը և տեղեկացրեց, որ 6 զավակ ունի բոլորն էլ ՀՀ-ի հավար են, օրերս էլ ծնվել է մահացած որդու անունով ծոռը՝ Արմենը։

Արմեն Ֆարմանյանի հայրը նաև հայտարարեց. «Հաղթելու ենք ու կհաղթենք»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder