Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները
Քաղաքական
14:25 18/11/2025
Հայաստան

Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 23-րդ աշնանային նստաշրջանի շրջանակում Ստամբուլում այսօր կայացել է երկկողմ հանդիպում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունների միջև։ 

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ այն տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների միջև հոկտեմբերի 21-ին Ժնևում կայացած քննարկումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա:

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են Վաշինգտոնի գագաթնաժողովի դրական դերը և կարծիքներ են փոխանակել ձեռք բերված պայմանավորվածությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ամրապնդմանն ուղղված հաջորդ քայլերի, ինչպես նաեւ գործընթացին՝ երկու երկրներում խորհրդարանական աջակցության կարևորության վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման գործում խորհրդարանների դերին: Երկուստեք շեշտվել է միջազգային կազմակերպություններում խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության կարևորությունը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունները