Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հյաստանի պատմության թանգարանի և Գերմանիայի Հալեի համալսարանի մասնագետների համագործակցության շրջանակում Արենի 1 քարանձավից հայտնաբերված «Արենիի ոտնամանը» ենթարկվել է ուլտրաձայնային հետազոտության՝ ցուցանմուշի վիճակի ուսումնասիրության և պահպանությունը առավելագույնս ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից՝ հիշեցնելով, որ «Արենիի ոտնամանը» կարելի է տեսնել Հայաստանի պատմության թանգարանի «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» ցուցասրահում։
Հայաստանի «Արենի 1» քարանձավային համալիրում 2008 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված կաշվե ոտնամանը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ։
