Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնել ցանկացող հոգևոր հայրերին. Հովհաննես Ավետիսյան
«Մեզանից եզակիներն են գալիս աշխարհ՝ նպատակ ունենալով լավացնելու այլոց կյանքը, զորացնելու սեփական պետությունը, դեպի ավելի լավը փոխելու իրենց միաջավայրը։ Միքայել և Բագրատ սրբազաններն այսպիսի եզակի հայերից են»,- քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության օրակարգով դատախազության առաջ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը։
Նա հիշեցրեց, որ Բագրատ Սրբազանին մեղադրում են ահաբեկչություն կազմկերպելու մեջ։
«Հրապարակել են մոնտաժված մեր զրույցը՝ իբր տեռորի պլանավորման ապացույցներից, իսկ ճշմարտությունն հետևյալն է. ես և Բագրատ սրբազանը կիսում ենք հայրենին զորացած տեսնելու երազանքը, կիսում ենք հայի հանդեպ դարավոր անարդարությունը վերջ դնելու և հատուցման երազը։ Մենք երազում ենք Հայաստան, որն իր հայրենիքի տարածքների վրա է, որտեղ հայը սովորում և խոսում է հայերենով, աղոթում է աստծուն իր կառուցած եկեղեցում, պատվելի հայերենով, որտեղ հայը ստեղծարար է՝ և ապրում է արդար միջավայրում բարեկեցիկ ապագայով»-ասաց Ավետիսյանը՝ անդրադառնալով իր և Բագրատ սրբազանի զրույցի հայտնի գաղտնալսմանը։
Նա նշեց, որ դրա համար էլ հալածում են Բագրատ Սրբազանին և բոլոր քաղբանտարկյալներին։
«Միայն հային թշնամի համարողը կարող էր բանտարկել սեփական ժողովրդին զորացնել ցանկացող հոգևոր հայրերին, նման երազներ ունեցողներին տեռորիստ կարգել»,-հայտարարեց հանրային կառավարման մասնագետը։
Ավետիսյանը ասաց, որ ոշխարհը չի գալու մեզ օգնելու, եթե մենք չպայքարենք մեր իրավունքների համար։
«Սա մեր տեսակի գոյության պայքար է»,-ասաց ընդդիմադիր գործիչը։