«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Իրավունք
17:14 20/11/2025
Հայաստան

«Սրբազան պայքարի» գործով մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին, մեղադրողը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Մովսես Շարբաթյանի կալանքի ժամկետը։

Շարբաթյանի պաշտպանն էլ միջնորդեց որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը կամ վարչական հսկողությունը՝ համակցված գրավով 2-3 միլիոն դրամ գրավով։

Պաշտպաններից Արամ Վարդևանյանն ասաց, որ Մ.Շարբաթյանի ունի մանկահասակ երեխա, ֆինանսական դժվարություններ, բայց ընտանիքը պատրաստ է ֆինանսական բեռի տակ մտնել, իսկ նվազագույն ոչ պատշաճ վարքագծի պայմաններում փոխառություն, վարկ ներգրաված գումարը բռնագանձվելու է, կրկնապատիկ վնաս է կրելու ընտանիքը՝ մակահասակ երեխան և երկու անչափահաս երեխաները։ Պետք է առաջնորդվել խելագարության  կանխավարկածով, որ մտածենք նման պայմաններում գտնվող անձը պետք է ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի»։ 

Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ դատարանը որոշեց մեղադրյալի նկատմամբ կիրառված  կալանքի ժամկետը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով՝  մինչև 2026 թվականի փետրվարի 25-ը՝ հաշվի առնելով, որ դատարանների կողմից կիրառված իրավաչափության պայմանները չեն նվազել, չեն վերացնել, այլընտրանքային խափանման միջոցները կամ դրանց համակցությունը ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ 

Դատարանի որոշմամբ, գորգով մեղադրյալ Կարո Օկումուշյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացվեց։ 

Թեև դատախազը միջնորդեց երեք ամսով երկարաձգել մեղադրյալ Կարո Օկումուշյանի կալանքի ժամկետը, դատարանը որոշեց 3 ամիս ժամկետով կիրառել տնային կալանք, բացակայելու արգելք, 1 միլիոն 500 հազար դրամ  գրավ։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder