Հայաստանյան եկեղեցի ստեղծելով՝ իշխանություններն այն տանելու են Կոնստանդնապոլսի պատրիարքության ենթակայության տակ. Հայկ Նահապետյան
Քաղաքական
14:11 20/11/2025
Հայաստան

Հայաստանյան եկեղեցի ստեղծելով՝ իշխանություններն այն տանելու են Կոնստանդնապոլսի պատրիարքության ենթակայության տակ. Հայկ Նահապետյան

«Եկեղեցու դեմ ոտնձգությունը միայն Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը չէ, կա նաև արտաքին շահառուներ»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումի ժամանակ ասաց քաղաքագետ Հայկ Նահապետյանը։

Նա նշեց, որ Եկեղեցու դեմ արշավի առնվազը երեք արտաքին շահառու կա,  և առաջարկեց ստեղծել եկեղեցու պաշտպանությամբ  զբաղվող, մշտական գործող աշխատանքային մարմին, որը կբանակցի այլ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների հետ։

Ըստ Նահապետյանի, այդ մարմինը ոչ միայն վերլուծություների միջոցով վեր կհանի ռիսկերը և կպաշտպանի Եկեղեցին, այլև քարոզչական դաշտում կաշխատի։

«Եկեղեցուն երկու ուղղությամբ են ուզում հարված հասցնել. Առաջինը՝ կառավարման ձևը փոխելն է»,- ասաց Նահապետյանը՝ նշելով, որ փորձում են տանեն բողոքական եկեղեցու մոդելով, երբ համանքի հոգևորականին ընտրում է ժողվուրդը։

Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ՀՀ իշխանությունները և արտաքին շահառուները ցանկանում են եկեղեցին մասնատեն, դնեն իրենց լոյալ կաթողիկոս և նստավայրը տեղափոխել Երևան, ինչն անում է կարգալույծ եկեղեցականների միջոցով։

Հայկ Նահապետյանը եզրակացրեց, որ ՀՀ գործող իշխանությունները դրանով ցանկանում են հարված հասցնել Սփյուռքին, որը Ցեղասպանության ճանաչման հիմնական շահառուն է, և խանգարում են Թուրքիային։

 «Հայաստանյան եկեղեցի ստեղծելով՝ իրենք տանելու են Կոնստանդնապոլսի պատրիարքության ենթակայության տակ, ինչպես արվեց Ուկրաինայում»,-ասաց բանախոսը և նշեց, որ վրաստանում էլ նույնն է կատարվում, Թբիլիսիում ցույցերին մասնակցող եկեղեցականները հայտարարում են, որ եկեղեցին պետք է լինի Կոնստանդլապոլսի ենթակայության տակ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանյան եկեղեցի ստեղծելով՝ իշխանություններն այն տանելու են Կոնստանդնապոլսի պատրիարքության ենթակայության տակ. Հայկ Նահապետյան