Այն ամբարտավանnւթյnւնը, լկտիnւթյnւնը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում է միայն իրավական լուծումները. Տիգրան Պասկևիչյան
Հասարակություն
13:42 20/11/2025
Հայաստան

Այն ամբարտավանnւթյnւնը, լկտիnւթյnւնը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում է միայն իրավական լուծումները. Տիգրան Պասկևիչյան

«Նկատի ունենալով այն ամբարտավանությունը, լկտիությունը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում է միայն  իրավական լուծումները, իրավական ճանապարհը»,- «Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումն ասաց սցենարիստ, հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը։

Ըստ նրա, իրավական ճանապարհով պետք է կարողանալ կարգավորել նաև քաղաքական հարցերը։

Տ. Պասկևիչյանը նշեց, որ անցած կիրակի, երբ Սյունիքից վերադառնում էր Երևան, նույն ժամին Նիկոլ Փաշինյանը Խաչիկ գյուղում պատարագի էր մասնակցում. «Ամբողջ ճանապարհը պարեկներ ու ոստիկաններ էին։  Սա որոշակի ծախս է, որը պետությունն անում է միայն մի մարդու քմահաճույքի համար, որ ինքը պետք է գնա պատարագի։ Այս հարցը պետք է դարձնել քննարկման առարկա։

Ինչո՞ւ պետք է մի մարդ,  ով իրեն հռչակում է  իբր թե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ, լավ է անում, հետևորդ թող լինի, չեմ ասում ինչ օրենքներ է խախտում, այդ ահռելի միջոցները մեր հաշին օգտագործի։

Ահռելի միջոցներ օգտագործելու բազմաթիվ դեպքեր էլ կան»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այն ամբարտավանnւթյnւնը, լկտիnւթյnւնը, որը տարվում է քաղաքական ասպարեզում, մեզ մնում է միայն իրավական լուծումները. Տիգրան Պասկևիչյան