Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ
Հասարակություն
10:05 20/11/2025
Հայաստան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ

Նոյեմբերի 20-ին, ժամը 08:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 11-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 42-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնությանը. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ