Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բյուջեից համայնքների սուբվենցիոն ծրագրերին հատկացվեց 1.05 մլրդ դրամի համաֆինանսավորում
«Ներկայացնում եմ համայնքային սուբվենցիոն ծրագերը 1 մլրդ 59 մլն դրամով համաֆինանսավորելու մախագիծը»,- կառավարության նիստում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նախարարի ներկայացմամբ՝ բյուջեից կհամաֆինանսավորվի 20 համայնքի, 24 սուբվենցիոն ծրագիր։
Թվարկելով դրանք Խուդաթյանը նշեց, որ Արագածոտնի մարզում 1 ծրագիր կհամաֆինանսավորվի, Արարատի մարզում՝ 2, Արմավիրում՝ 5, գեղարքունիքում՝ 1, Լոռիում՝ 3, Կոտայքում՝4, Շիրակում՝ 2, Սյունիքում՝ 1, Տավուշում՝ 5։
«Այս հաստատմամբ 2025 թ պետական բյուջեից պետական մասի համաֆինանսավորման թիվը կկազի 17 մլրդ 52 մլն դրամ»,- ասաց Խուդաթյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն թվարկեց բոլոր ծրագրերը։