Տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը. Ռուբեն Մելիքյան
Իրավունք
21:08 20/11/2025
Հայաստան

Տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը. Ռուբեն Մելիքյան

Թաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է.

«Ոչ մի ձև չեմ տեղավորվում այն իրականության մեջ, որում նույն գործով տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը ևս երեք ամսով։ Խի՞, էլի, խի՞»:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ընթացող Բագրատ Սրբազանի և 17 արդարների գործով դատական նիստին դատախազը միջնորդեց ևս 3 ամսով երկարաձգել մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը։

«Հիմք ընդունել այն հանգամանքը, որ  շարունակում են առկա լինել հանցանք կատարելու, վարույթի քննությանը խոչընդոտելու, ապացուցողական  գործընթացին միջամտելու հավանականությունը»,- ասաց դատախազը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տասը տղամարդ քաղբանտարկյալ բանտից ազատ արձակած դատավորը երկարացնում է Լիդիայի բանտարկությունը. Ռուբեն Մելիքյան