Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գազայի հատվածում հրադադարի հաստատումից ի վեր առնվազն 67 երեխա է մահացել
Հոկտեմբերի սկզբից ի վեր Գազայի հատվածում սպանվել է առնվազն 67 երեխա, իսկ տասնյակները վիրավորվել են։ Այդ թիվը հրապարակել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ռիկարդո Պիրեսը։
«Մենք հաղորդագրություններ ենք ստացել, որ երեկ Գազա քաղաքում սպանվել է յոթ երեխա։ Հոկտեմբերի 11-ից ի վեր Գազայի հատվածում սպանվել է առնվազն 67 երեխա, իսկ տասնյակները վիրավորվել են։ Սա նշանակում է, որ հրադադարից ի վեր ամեն օր սպանվում է երկու երեխա», - ասել է նա Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ։
Պիրեսը նշեց, որ մոտեցող ցուրտ եղանակը նաև առողջական վտանգ է ներկայացնում երեխաների համար, որոնցից շատերը շարունակում են ապրել վրաններում և այլ ժամանակավոր կացարաններում, իսկ ընտանիքները նույնիսկ վերմակներ չունեն։ Պիրեսը հայտնեց, որ սա հանգեցնում է շնչառական վարակների աճի։
«Մոտ 4000 երեխա դեռևս կարիք ունի անհապաղ բժշկական տարհանման», -հաղորդել է նա։
Հոկտեմբերի 10-ին հրադադարի հայտարարումից ի վեր Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) բազմիցս հարվածել են Գազայի հատվածին։ IDF-ի մամուլի խոսնակի գրասենյակի տվյալներով՝ այս միջոցառումները ձեռնարկվել են պաղեստինյան ուժերի կողմից հրադադարի պայմանները խախտելու պատճառով։
Գազայի հատվածի իշխանությունների տվյալներով՝ հրադադարի սկսվելուց ի վեր իսրայելական ուժերը կատարել են հրադադարի ավելի քան 280 խախտում։ Այս գործողությունների հետևանքով զոհվել է 312 մարդ, վիրավորվել՝ ևս 760-ը։