Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում մեկնարկեց հոգևոր-հոգեբանական աջակցության առաջին վերապատրաստման ծրագիրը
Ամերիկահայ բարերար, նորարար Նուբար Աֆեյանի տեսլականով ստեղծված «Հայկական հոգևոր վերականգնման հիմնադրամը» նոյեմբերի 20-ին Երեւանում պաշտոնապես մեկնարկել է «Հոգևոր-հոգեբանական վերականգնման խմբային աջակցության» եռափուլ առաջին վերապատրաստման ծրագիրը։
Այս կրթական ծրագիրը մշակվել է Հիմնադրամի երեք տարվա հետազոտությունների, դաշտային աշխատանքի և վերլուծված տվյալների հիման վրա։

Ծրագիրը ամփոփում է Հիմնադրամի՝ ավելի քան 4,000 շահառուների հետ իրականացրած հոգեբանական աջակցության փորձը։ Հայաստանի և միջազգային առաջատար մասնագետների համատեղ աշխատանքը հնարավորություն է տվել այս գիտելիքները վերածել ամբողջական և փուլային վերապատրաստման ծրագրի։
«Այս մասշտաբային նախաձեռնության նպատակն է ձևավորել մասնագետների ամուր համայնք, որը Հիմնադրամի ծրագրերի շրջանակում կկարողանա Հայաստանի տարբեր բնակավայրերում ապահովել համապարփակ հոգևոր-հոգեբանական աջակցություն՝ օգնելով մարդկանց հաղթահարել պատերազմի, տեղահանության և առհասարակ կոլեկտիվ տրավմայի անհատական հոգեբանական հետևանքները մեր հայրենակիցների կյանքում» - նշում է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Նիկողոսյանը։
Վերապատրաստման ծրագրի առաջին փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել 120-ից ավելի հոգեբաններ և սոցիալական աշխատողներ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Ընտրության գործընթացից հետո Հիմնադրամը ձևավարել է վերապատրաստվողների առաջին խումբը՝ հրավիրելով 48 մասնագետների։
«Վերապատրաստման ծրագիրը եռափուլ է և ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական բովանդակություն՝ մասնագետների մոտ հոգևոր-հոգեբանական աջակցության կիրառական և համակարգային կարողություններ ձևավորելու նպատակով։ Հիմնադրամի մասնագետների կողմից մշակված այս նորարար մոտեցմամբ վերապատրաստված մասնագետների համայնքը հնարավորություն է տալու մեր երկրում ստեղծել որակապես նոր աջակցման էկոհամակարգ՝ պետական մարմինների ու ոլորտային կառույցների հետ համագործակցությամբ»,- նշում է Հիմնադրամի հոգևոր-հոգեբանական ծրագրերի ղեկավար Անի Մանուկյանը։
Վերապատրաստման ծրագիրն ուղղված է ինչպես փորձառու մասնագետներին, այնպես էլ սկսնակներին, ովքեր ցանկանում են ներգրավվել նորարարական մեթոդներով աշխատանքում և իրենց ներդրումն ունենալ Հայաստանի համայնքների առողջացման ու վերականգնման գործում։
2026թ հունվարին կմեկնարկի Հայաստանի այլ համայնքներում սոցիակական աշխատողների ու հոգեբանների վերապատրաստման համար հայտերի ընդունումը։
Հիմնադրամի մասին.
«Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։ «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամը» ստեղծվել է 2022թ. ամռանը՝ ամերիկահայ բարերար Նուբար Աֆեյանի տեսլականով եւ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ: Հիմնադրամի գլոբալ առաքելությունն է վերափոխել հետճգնաժամային իրավիճակներում հոգեկան առողջության վերականգնման մասին արդի մոտեցումները՝ ստեղծելով «հոգեւոր-հոգեբանական» լուծումներ։ Մինչ օրս «Հայկական հոգեւոր վերականգնման հիմնադրամի» ծրագրերի շնորհիվ վերապատրաստվել են 100-ից ավելի մասնագետներ եւ հոգեւոր-հոգեբանական աջակցություն են ստացել մոտ 4000 մեծահասակներ ու երեխաներ։ Հիմնադրամի ծրագրերն իրականացվում են «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) հիմնադրամի եւ Աֆեյան ընտանիքի աջակցությամբ։