Քաղաքացիաիրավական հարաբերության վրա քրեական գործ կարելը քաղբանտարկյալ ճանաչելու բավարար չափանիշ է. Վարդանյանը՝ «Իմնեմնիմի»-ի գործով
Քաղաքական
15:01 21/11/2025
Հայաստան

Քաղաքացիաիրավական հարաբերության վրա քրեական գործ կարելը քաղբանտարկյալ ճանաչելու բավարար չափանիշ է. Վարդանյանը՝ «Իմնեմնիմի»-ի գործով

«Եթե Արթուր Սարգսյանի պատգամավորական ժամկետը դիտարկենք, երևի մեծ մասը կալանավայրում եք պահել այդ մարդուն»,- ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, որ այն ԱԺ պատմության մեջ եզակի դեպք է, երբ պատգամավորը երեք անգամ հայտնվի կալանավայրում։

«Դա արել եք դուք, հարգարւժան պարոն Վլադիմիր Վարդանյան՝ ձեր գեղեցիկ փաթեթավորմամբ, իրավական ձևակերպումներով, խոսքերով, որը հիմք է հանդիսացել քաղաքական մեծամասնության կողմից որոշումների կայացման համար»,-դիմելով պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահին՝ ասաց մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց, որ իրավունքի դաշտում խոսեն իրավունքի գերակայության մասին՝ ոչ թե անձնական նախասիրությունների։

Արծվիկ Մինասյանը  նաև առաջարկեց քննարկվող «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին»  «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը քվերակության չդնել, մինչև նոյեմբերի 26-ի այդ թեմայով հանրային լսումների իրականացումը։

Նախագիծը ներկայացրած «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորը՝ Էլինար Վարդանյանը թվարկեց բոլոր քաղբանտարկյալներին և նրանց դեմ հարուցված քրեական գործերի հիմքերին։

«Ինչքան էլ ցնցվեք, խնդրում եմ, մարդու ազատ խոսքը որպես կոչ չդիտարկեք»,-Միքայել Սրբազանի գործը հիշատակելով՝ ասաց Վարդանյանը և բերեց  Եվրոպական դատարանի նախադեպային որոշումը, որում ասվում է, որ մարդու հայտարարություններն ինչքան էլ նյարդայնացնեն իշխանություններին, այն բռնության կոչ չպետք է դիտարկվի։

Նա հայտնեց, որ Լիդիա Մանթաշյանին պատժում են, նա քաղբանտարկյալ է և այն բոլորի ամոթն է։

Էլինար Վարդանյանն անդրադարձավ նար «իմնեմնիմի»փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի և նարեկ Սամսոնյանի ձերբակալությանը։

«Ես չեմ կիսում տարբեր արտահայտությունները, որոնք դուրս են քաղաքական խոսույթի շրջանակներից, բայց լինելով իրավաբան, ինձ համար աբսուրդ է, որ մարդկանց կարող են խուլիգանության հոդվածով պատասխանատվության ենթարկել մի արարքի համար, որը, ըստ էության, քրեաիրավական տարրեր իր մեջ չի պարունակում։  Այստեղ բացառապես քաղաքացիաիրավական հարաբերություն է, և քաղաքացիաիրավական հարաբերության վրա քրեական գործ կարել, դրանից հետո էլ հերիք չէ մարդկանց ցուցադրաբար կալանավորել, սա ոչ այլինչ է, քան անձին քաղբանտարկյալ ճանաչելու համար բավարար չափանիշ», ասաց վարդանյանը և հանձնաժողովին առաջարկեց երկու ամսով հետաձգել հայտարարության վերաբերյալքվեարկությունը, ինչը և արեց Պետական-իրևավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Քաղաքացիաիրավական հարաբերության վրա քրեական գործ կարելը քաղբանտարկյալ ճանաչելու բավարար չափանիշ է. Վարդանյանը՝ «Իմնեմնիմի»-ի գործով