ՈւՂԻՂ. «Իմնեմնիմի» փոդքասթն այսօր վարում են Անժելա Էլիբեգովան և Վարուժան Գեղամյանը
Քաղաքական
22:12 22/11/2025
Հայաստան

ՈւՂԻՂ. «Իմնեմնիմի» փոդքասթն այսօր վարում են Անժելա Էլիբեգովան և Վարուժան Գեղամյանը

«Իմնեմնիմի» փոդքասթի 236-րդ հաղորդումը վարում են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։  Հյուրերն են՝  «Իմնեմնիմի» փոդքասթի աջակից Արաքսյա Սարգսյանը, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։ 

Հիշեցնենք, որ «Իմնեմինի» փոդքասթի  համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին, իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամսով։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։ 

Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորումից հետո նրանց ընկերները որոշեցին շարունակել փոդքասթը մինչև համահեղինակները կրկին կլինեն ազատության մեջ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder