Բաքվում գտնվող Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Հաջիևին
Քաղաքական
17:57 22/11/2025
Տարածաշրջան

Բաքվում գտնվող Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Հաջիևին

 «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 21-22-ին Բաքու այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը՝  Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, հանդիպել են իրենց ադրբեջանցի գործընկերներիհետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել  Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դինամիկայի, երկխոսության խթանման գործում քաղաքացիական հասարակության դերի և մոտ ապագայի համատեղ նախագծերի վրա:

«Ավելին, քննարկվել են  խաղաղության գործընթացին վերաբերող ադրբեջանական և հայկական հանրություններին հետաքրքրող արդիական հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ գործունեությունը մեդիա ոլորտում, հաստատել փորձագիտական ​​խմբերի միջև ուղիղ կապեր և հետագայում ներգրավել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակություններին խաղաղության գործընթացում։

Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն աշխատանքային մակարդակով և պլանավորել ապագա այցելություններ Ադրբեջան և Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։

Այցի ընթացքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրենց խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder