Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՈւՂԻՂ. «Իմնեմնիմի» փոդքասթն այսօր վարում են Անժելա Էլիբեգովան և Վարուժան Գեղամյանը
«Իմնեմնիմի» փոդքասթի 236-րդ հաղորդումը վարում են ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Հյուրերն են՝ «Իմնեմնիմի» փոդքասթի աջակից Արաքսյա Սարգսյանը, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ «Իմնեմինի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նոյեմբերի 13-ին, իսկ նոյեմբերի 14-ին դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամսով։ Նրանք մեղադրվում են խուլիգանություն կատարելու մեջ։
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա։
Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի կալանավորումից հետո նրանց ընկերները որոշեցին շարունակել փոդքասթը մինչև համահեղինակները կրկին կլինեն ազատության մեջ։