«Ժողովուրդ». Իշխանությունը անցնել է 2026թ. նախընտրական ծրագրի մշակմանը, որն անձամբ համակարգում է Փաշինյանը
Օրվա մամուլ
08:53 22/11/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Իշխանությունը անցնել է 2026թ. նախընտրական ծրագրի մշակմանը, որն անձամբ համակարգում է Փաշինյանը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեռևս նոյեմբերի 14-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը Ազգային ժողովում հաջողությամբ ընդունելուց հետո՝ իշխանությունը պատրաստվում է անցնել 2026 թվականի նախընտրական ծրագրի մշակմանը։

Բանն այն է, որ ամբողջ կառավարական համակարգը, ներառյալ տարբեր գերատեսչություններ, այս օրերին զբաղված են նախընտրական ծրագրեր կազմելով։ Հանձնարարված է, որ յուրաքանչյուր գերատեսչություն պետք է ներկայացնի իր ոլորտի վերաբերյալ «սուպեր ծրագիր»՝ 2026 թվականի համար։ Նշել էինք, որ ծրագրի հավաք-քննարկումը լինելու է նոյեմբերի 22-ին: Եվ, ահա, այսօր Մարզահամերգային համալիրում նախատեսվում է մեծ ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտների ղեկավարներ կներկայացնեն իրենց գաղափարները՝ ցույց տալու իրենց մտքի թռիչքը, և թե ինչ են պատրաստվում առաջարկել հանրությանը, որ կարողանան ձայներ հավաքել:

Նշենք նաև, որ նախընտրական ծրագրի մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս ՔՊ նախընտրական շտաբի պետ կարգեց կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, որին ամենաշատն է վստահում թիմում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ժողովուրդ». Իշխանությունը անցնել է 2026թ. նախընտրական ծրագրի մշակմանը, որն անձամբ համակարգում է Փաշինյանը