Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Բաքվում գտնվող Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդիպել են Հաջիևին
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում նոյեմբերի 21-22-ին Բաքու այցելած Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը՝ Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը, հանդիպել են իրենց ադրբեջանցի գործընկերներիհետ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, հանդիպման ընթացքում քննարկումները կենտրոնացած են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի դինամիկայի, երկխոսության խթանման գործում քաղաքացիական հասարակության դերի և մոտ ապագայի համատեղ նախագծերի վրա:
«Ավելին, քննարկվել են խաղաղության գործընթացին վերաբերող ադրբեջանական և հայկական հանրություններին հետաքրքրող արդիական հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համատեղ գործունեությունը մեդիա ոլորտում, հաստատել փորձագիտական խմբերի միջև ուղիղ կապեր և հետագայում ներգրավել Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակություններին խաղաղության գործընթացում։
Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումներն աշխատանքային մակարդակով և պլանավորել ապագա այցելություններ Ադրբեջան և Հայաստան՝ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։
Այցի ընթացքում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամները հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո Ադրբեջանի և Հայաստանի կողմից իրենց խաղաղության օրակարգը ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Հաջիևը պատասխանել է նախաձեռնության ներկայացուցիչների հարցերին»,- նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

