Գևորգ Սրբազանը հունից դուրս եկավ՝ կասկածելով Կաթողիկոսին իր դեմ հոդված պատվիրելու մեջ
Քաղաքական
17:28 23/11/2025
Հայաստան

Գևորգ Սրբազանը հունից դուրս եկավ՝ կասկածելով Կաթողիկոսին իր դեմ հոդված պատվիրելու մեջ

Այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագի ժամանակ Կաթողիկոսի անունը կրկին չհնչեց։ Եկեղեցական արարողությունը տնօրինում էր թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանը։ Այդ մասին Գրում է լրագրող Լիանա Սարգսյանը։

«Պատարագի ավարտին, երբ մոտեցա Գևորգ Սրբազանին, որ հետաքրքրվեմ՝ ինչո՞ւ չհչեց Կաթողիկոսի անունը, արդյո՞ք նա կիսում է Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը, թե «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա», արդյո՞ք հաշտ է, որ իր հոգևոր եղբայրները նստած են կալանավայրում, և արդյո՞ք միանում է Կաթողիկոսին հեռացնելու գործընթացին։ Հնչեց միայն մի պատասխան․ «Իմ դեմ պատվերով հոդված եք գրել, Դուք Ոսկհատից եք չէ՞»։

Գևորգ Սրբազանը այս հարցադրումով ակնարկեց, որ իր դեմ պատվեր է տվել Գարեգին Երկրորդը։ Նշեմ, որ ես և կաթողիկոսը Ոսկեհատից ենք, բայց նրան երբևէ չեմ հանդիպել, հետն առնչություն չեմ ունեցել:

Գևորգ Սրբազանին այսօր հիանալի հնարավորություն էր տրվել հստակ ու հրապարակային արտահայտելու իր անհամաձայնությունը կաթողիկոսի դեմ սկսված գործընթացներին, սակայն թեմի առաջնորդի վարքագիծը ցույց տվեց նրա համերաշխությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ծրագրերին։

Հիշեցնեմ, որ ավելի վաղ «Իշխանություն» լրատվականի հոդվածներից մեկում հարց էի ուղղել Գևորգ Սրբազանին՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ իմացել, որ պատարագը մատուցելու համար հրավիրվելու է Տեր Երվանդ քահանա Բաբայանը։

Նոր քահանային Արարատ գյուղ է ուղարկել Գևորգ Սրբազանը, ով միակն էր, որ հոգևոր ժողովում դեմ էր քվեարկել Փաշինյանին միացած Տեր Արամին կարգալույծ անելու որոշմանը»,-գրում  է լրագրողը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գևորգ Սրբազանը հունից դուրս եկավ՝ կասկածելով Կաթողիկոսին իր դեմ հոդված պատվիրելու մեջ