Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Չգրանցված փողոցային ավտոմատ սարքավորումները չեն վճարում տուրք և իրենք ենթակա են ապամոնտաժման. Ավինյանը՝ Երևանում գործող 1042 ավտոմատ ապարատների մասին
«Էլեկտրոնային հարթակում հաշվառվել է 3208 հատ ավտոմատ սարքավորում, որից այս պահին թույլտվություն ունեն 2162 հատը և առանց թույլտվության 1042 հատը»,-երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց Առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը՝անդրադառնալով բանկոմատների, վճարային տերմինալների և սուրճի ապարատների խնդրին։
Պաշտոնյան նաև հայտնեց, որ չտեղադրված ավտոմատ սարքերի վերաբերյալ շաբաթական տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ շրջաբերականներ է ուղարկվել Վարչական շրջանների ղեկավարներին։
«Վարչական շրջանների հարգելի ղեկավարներ, մենք էկրանին տեսնում ենք բոլոր ավտոմատ սարքավորումները, որոնք գրանցված են և որոնք գրանցված չեն։ Այն ավտոմատ սարքավորումները, որոնք գրանցված են, իրենք ամեն ամիս քաղաքապետարանին վճարում են տուրք, որոնք գրանցված չեն՝ չեն վճարում տուրք և իրենք ենթակա են ապամոնտաժման»,- ասաց երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը և հորդորեց մինչև տարեմուտ բանակցություններ վարել չգրանցվածների հետ, և դրակն արդյունքի չհասնելու դեպքում ապամոնտաժել։