Բրիջիդ Բարդոն կրկին հոսպիտալացվել է Տուլոնում
Հասարակություն
22:06 24/11/2025
Աշխարհ

Բրիջիդ Բարդոն կրկին հոսպիտալացվել է Տուլոնում

Ֆրանսիացի դերասանուհի Բրիժիդ Բարդոն կրկին հոսպիտալացվել է Թուլոնում, նա այնտեղ է մոտ տասը օր։ Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդել է Var-Matin թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Հոկտեմբերին Nice-Matin-ը հաղորդել է, որ դերասանուհին երեք շաբաթ գտնվել է Թուլոնի մասնավոր հիվանդանոցում, որտեղ վիրահատվել է ծանր հիվանդության պատճառով։ Հիվանդության կոնկրետ պատճառը չի բացահայտվել։

«Բրիժիդ Բարդոյի ևս մեկ հոսպիտալացում... Կենդանիների իրավունքների պաշտպանը մոտ տասը օր առաջ ժամանել է Թուլոնի Սեն-Ժան հիվանդանոց, որտեղ նա այժմ հոսպիտալացված է»,-«ՌԻԱ նովոստի» -ի փոխանցմամբ, նշվում է հոդվածում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բրիջիդ Բարդոն կրկին հոսպիտալացվել է Տուլոնում