Հայտնի է դատական նիստի օրը, որի ժամանակ ՀՀ իշխանությունները Արցախի կառավարությունից հետ կվերցնեն Արցախի ներկայացուցչության շենքը
Քաղաքական
23:00 25/11/2025
ԼՂՀ

Հայտնի է դատական նիստի օրը, որի ժամանակ ՀՀ իշխանությունները Արցախի կառավարությունից հետ կվերցնեն Արցախի ներկայացուցչության շենքը

Հայտնի է, թե երբ  տեղի կունենա  Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործով դատական նիստը։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆո»-ն։

Լուրում ասվում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ներկայացուցչության շենքի վերաբերյալ դատական նիստի օր է նշանակվել՝ 2026 թվականի մայիսին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ  հետ զրույցում տեղեկացրեց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Վստահ եմ՝ այս դատական գործը  նախընտրական շրջանում արցախցիների ակտիվությունը ճնշելու համար են օգտագործելու։ Որպես հակակշիռ՝ պահելու են, բայց չպետք է բացառել, որ հենց վաղն էլ նոր զարգացումներ լինեն»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder