ԲԴԽ խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին
Իրավունք
11:50 25/11/2025
Հայաստան

ԲԴԽ խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին

Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշել է բավարարել:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

ԲԴԽ-ից նաև տեղեկացնում են, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Կարեն Թումանյանը և Երանուհի Թումանյանցը կիրառվող կարգապահական տույժի մասով դեմ են որոշմանը՝ կողմ քվեարկելով լիազորությունների դադարեցում տույժի տեսակին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԲԴԽ խիստ նկատողություն է հայտարարել դատավոր Արթուր Ադամյանին